Նուկրի Քանթարիան մտադիր է դիմել Ուկրաինայի Սաակաշվիլիին արտահանձնելու խնդրանքով

Աշխարհ 30.05.2019   18:30   205
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Վրացական երազանք-դեմոկրատական ​​Վրաստան» կուսակցության պատգամավոր Նուկրի Քանթարիան հայտարարել է, որ մտադիր է դիմել Ուկրաինայի իշխանություններին` երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հայրենիք արտահանձնելու  խնդրանքով, որտեղ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: Տեղեկությունը տարածել է Վրաստանի «Առաջին ալիքը»:

Նշենք, որ Վրաստանում Սաակաշվիլին հեռակա կարգով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման` 2005 թ. երկրի խորհրդարանի անդամ Վալերի Գելաշվիլիին ծեծելու համար, և ևս 3 տարվա ազատազրկման` Վրաստանի Միավորված բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության մեջ մեղադրվող անձանց համաներում շնորհելու համար:

Բացի դրանից՝ Թբիլիսիի քաղաքային դատարանում քննարկման ենթակա է ևս երկու գործ՝ անձնական նպատակների համար պետբյուջեից 5 մլն դոլար մսխելու և ծառայողական դիրքի չարաշահմամբ 2007 թ. նոյեմբերի 7-ի հանրահավաքը ցրելու համար:

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի 2019 թ. մայիսի 28-ի հրահանգով վերացրեց Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին Պորոշենկոյի` 2017 թվականի որոշումը:

Ի դեպ, երեկ Ուկրաինա ժամանած Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի Ռադայի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon