Նուբար Աֆեյանի ընկերությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութի գործածման թույլտվություն է խնդրել

Աշխարհ 01.12.2020   16:00   44

Նուբար Աֆեյանին պատկանող ամերիկյան բիոտեխնոլոգիական Moderna ընկերությունը հայտարարել է, որ նոյեմբերի 30-ին կորոնավիրուսի դեմ mRNA-1273 պատվաստանյութի գործածման վերաբերյալ հայց է ներկայացրել ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչություն (FDA)։ Այս մասին ասվում է ընկերության թվիթերյան էջում։

Ավելի վաղ ընկերությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ պատվաստանյութը փորձարկման երրորդ փուլում ցույց է տվել 94,1% արդյունավետություն։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb