Նովակ Ջոկովիչի մարզիչը վարակվել է կորոնավիրուսով

Սպորտ 24.06.2020   20:45   655

Թենիսիստ Նովակ Ջոկովիչի ֆիթնես մարզիչ Մարկո Մանիկիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է սերբական Sport Klub-ը։ Ըստ հրապարակման, դա պարզվել է այն բանից հետո, երբ խորվաթական Զադարեում Adria Tour ցուցադրական մրցաշարի մասնակիցները հանձնել են կորոնավիրուսի առկայության թեստ։

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաեւ թենիսիստներ Բորնա Չորիչի, Գրիգոր Դիմիտրովի և մարզիչ Քրիստիան Գրոխի մոտ։

Մնացած 19 մարզիկների և մարզիչների մոտ COVID-19 չի հայտնաբերվել։ Ջոկովիչի մոտ նույնպես դեռեւս չկան կորոնավիրուսային ախտանշաններ։ 



 Պիտակներ
         Նովակ Ջոկովիչ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb