Նորվեգիայում մահվան ևս 2 դեպք է գրանցվել «AstraZeneca»-ի պատվաստումից հետո

Հրատապ 22.03.2021   14:46   43

 ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Նորվեգիայում արձանագրվել է երկու մահվան դեպք բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության մշակած հակակորոնավիրուսային դեղամիջոցով պատվաստվելուց հետո:

Նախկինում ներարկումից հետո հինգ անձ հոսպիտալացվել էր: Պարզվել է, որ նրանց մոտ անմիջապես ախտորոշվել է թրոմբոզ, արյունազեղում և թրոմբոցիտների մակարդակի անկում: 

«Նրանցից մեկը մահացել է շաբաթվա սկզբին, այժմ հայտարարվել է երկու նոր մահվան դեպքի մասին։ Դրանք կարող են կապված լինել AstraZeneca պատվաստանյութի օգտագործման հետ»,- ասվում է Նորվեգիայի դեղերի գործակալության հայտարարությունում:

Նշենք, որ նախորդ շաբաթ Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) AstraZeneca պատվաստանյութը ճանաչել է անվտանգ և արդյունավետ: Չնայած դրան, Նորվեգիան որոշում է կայացրել չվերսկսել այս պատվաստանյութի օգտագործումը:

Մարտի 11-ին Նորվեգիան դադարեցրել է AstraZeneca-ով նախատեսված հակակորոնավիրուսային պատվաստանյութերը: 

Հիշեցնենք՝ ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:


 Պիտակներ
         «AstraZeneca»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb