Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած չինացիները դուրս են գրվել

Իրադարձային 04.02.2020   12:56   175

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած ազգությամբ չինացի երկու անձինք դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ինչպես գիտեք, կորոնավիրուսի հետ կապված հետազոտությունները եղել են բացասական: Չինացիները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել»,-ասաց Ալինա Նիկողոսյանը:

Չինացիները հիվանդանոց են տեղափոխվել օրեր առաջ: Նրանց մոտ եղել են մրսածության նշաններ:

 



 Պիտակներ
         հիվանդանոց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon