Նորմալ գործող անձի բնութագրերը

Հոգեբանական 26.03.2020   20:45   277

Հաճախ երբ  մարդիկ սկսում են փնտրել իրենց բարդ իրավիճակից դուրս գալու ուղիներ, միակ միջոցը լինում է  նոր աշխարհայացք ստեղծելը սեփական անձի շուրջ, այնպիսի աշխարհընկալում, որը թույլ կտա տվյալ անձին ինքնաիրականցվել և դառնալ ավելի երջանիկ: Իհարկե դա այդքան էլ հեշտ գործ չէ և շատ անգամ կարիք է լինում դիմել մասնագետի օգնությանը:

Իսկ նախքան մասնագետին դիմելը, դուք կարող եք ինքներդ ստուգել` արդյոք կա դրա կարիքը, և որքանով են Ձեր անձի բնութագրերը համպատասխանում նորմալ,  գործող և ինքնաիրականացնող մարդկանց հետ: Այսպիսով, Ձեզ ենք ներակայացնում, ըստ հոգեբան Ալբերտ Էլլիսի, այն անձնային բնութագրերը, որոնք համապատասխանում են նորմային, ինքնաիրականցնող, նորմալ գործող անձին

  1. ԱՆՁՆԱՅԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ: Առաջին հերթին գնահատում են սեփական հետաքրքրությունները և իհարկե պատրաստ են ինչ որ չափով զոհաբերել դրանք հանուն այն անձնանց, ում հանդեպ անտարբեր չեն:
  2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ: Հետաքրքրված են այլ անձնանց պահանջմունքների բավարարման մեջ և սոցիալական գոյատևման մեջ, քանի որ մարդկանց մեծամասնությունը նախընտրում է ապրել խմբերի և հասարակության մեջ:
  3. ԻՆՔՆԱՏԻՐԱՊԵՏՈՒՄ: Իրենց վրա են վերցնում առաջնային պատասխանատվությունը իրենց կյանքի համար:
  4. ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Իրենց և այլոնց իրավունք են տալիս սխալվելու: Եթե նույնիսկ նրանց դուր չի գալիս դիմացինի վարքը կամ որոշ մարդկանց պահելաձևը, ապա խուսափում են նրանց որպես անձ խոցելուց:
  5. ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ: Մտածում են ճկուն, պատրաստ են փոփոխությունների, և չեն մշակում սեփական անձի կամ ուրիշների համար խիստ, ռիգիդ սկզբունքներ ու օրենքներ:
  6. ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆ ՈՒ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ: Ընդունում են,  որ աշխարհը կայուն չէ և այստեղ կան շատ պատահականություններ: Հակված են կարգապահության պահպանմանը, բայց չեն պահանջում այն:
  7. ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ: ՈՒնեն պարտավորություններ ինչ որ բանի հանդեպ, որը գտնում է իրենցից դուրս: Հասնում են իրենց հնարավորությունների իրականացման մաքսիմալ վիճակին` զգալով անդադար հետաքրքրվածություն կյանքի հանդեպ:
  8. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆԵՐՈՒԺ ՈՒ ՅՈՒՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ: Ցուցաբերում են նորարարության հանդեպ հակում, ստեղծագործաբար են մոտենում, ինչպես ամենօրյա, այնպես էլ մասնագիտական որոշումներին:
  9. ԳՒՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ: Ռացիոնալ են և օբյեկտիվ: Ինչ որ հարցի շուրջ մտածելիս կիրառում են տրամաբանական օրենքները, օգտագործում են գիտական մեթոդները:
  10. ԸՆԴՈՒՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԸ: Նախընտրում են ընդունել սեփական անձը առանց պայմանների: Չեն գնահատում սեփական ներքնաշխարհը արտաքին կարծիքի հիման վրա, աշխատում են շատ ուշադրություն չդարձնել նրան, թե ինչ են մտածում իրենց մասին այլ անձիք և փորձում են հաճույք ստանալ, վայելել, այլ ոչ թե ցուցադրել իրենք իրենց:
  11. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՍԿԶԲԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԱՆՁԻ ՄԵՋ: Ընդունում են սեփական անձի և այլ անձնանց մեջ կենդանական, բնազդային հիմքը, սկզիբը:
  12. ՌԻՍԿ: Պատրաստ են հաշվարկված ռիսկի գնալուն, որպեսզի հասնեն իրենց ուզածին: Ավելի շատ ձեռնարկող են, քան պասիվ:
  13. ՏԵՍԼԱԿԱՆ ԳԵԴՈՆԻԶՄ: Գեդոնիսները փնտրում են երջանկություն և խուսափում են ցավից, սակայն պահում են սահմանը պերսպեկտիվի և հենց այս պահին ամեն ինչ ստանալու մեջ: Տարված չեն հենց այս պահին, անհապաղ պարգևատրման ձգտումով:
  14. ՈՒՏՈՊԻԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ: Կարծում են, որ կատարելությունը հնարավոր է անհասանելի է: Մերժում են ոչ իրական ձգտումը դեպի կատարյալ երջանկություն կամ լրիվ ժխտում բացասական հույզերը:
  15. ԲԱՐՁՐ ՖՐՈՒՆՍՏՐԱՑԻՈՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:  Փոխում են այն տհաճ պայմանները, որոնք կարող են փոխել, և ընդունում են այն պայմանները, որոնք չեն կարող փոխել, և տեսնում են դրանց երկուսի մեջ տարբերությունը:
  16. ՍԵՓԱԿԱՆ ՀՈԳԵԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ: Առաջացած խանգարումների մեծ մասի համար պատասխանատվությունը վերցնում են իրենք իրնց վրա, այլ ոչ թե հակադարձ պաշտպանական դիրք են բռնում` մեղադրելով այլ մարդկանց կամ սոցիալական պայմանները:

Աղբյուրը՝ www.hogeban.info 



 Պիտակներ
         անձ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon