«Նորից եմ առաջարկում, զանգի՛ր Բայդենին...»․ քաղաքագետ

Տեսանկյուն 26.01.2021   11:15   44

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նորից եմ առաջարկում, զանգի՛ր Բայդենին...
1. Շնորհավորիր:

2. Եթե չես կարողանում քաղաքական օրակարգ ձևավորել, տնտեսական օրակարգ ձևավորիր: Առաջարկիր տնտեսական պրոյեկտներ:

(1000 անգամ ասել եմ ինչ տեսակի): Խոստացիր, որ ամերիկյան ներդրումները Հայաստանում չեն ճնշվի: 

3. Առաջարկիր տեխնիկական աջակցություն Իրան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի համար (ադրբեջանցիք արդեն բզբզում են): 

4. Հաստատիր, որ մինչ ապրիլի 24-ը հայ-թուրքական երկխոսություն չես սկսելու (դա իրեն խանգարելու է ճանաչման հարցում), (դա թուրքական ռազմավարությունն է հնարավոր ճանաչումը չեղարկելու համար՝ հղում անելով երկխոսությանը):

5. Խնդրիր գոնե 10-15 ռազմագերիների վերադարձ կազմակերպել իր հովանու ներքո: Չի մերժի, նման հումանիտար ակցիան իրեն էլ է պետք: Ալիևն էլ իրեն չի մերժի, չի կարող: 

6. Շնորհակալություն հայտնիր 907-րդ բանաձևի վերաբերյալ դիրքորոշման համար (մնացածը իրենք կհասկանան): 

7. Բարձրացրու «Հազարամյակի մարտահրավերների» հարցը: Մենք արդեն համապատասպանում ենք բաղադրիչներին (վատ տնտեսական ցուցանիշների պատճառով): 

8. Վերջապես բացատրիր, (մեզ չէ, գոնե իրեն) հասկանա Արցախի հարցում, թե ինչ ես ուզում և անում: 

Նոյեմբերի 8-ից առաջարկում եմ...»։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb