Նորատուս համայնքի բնակիչներն աջակցություն են ցուցաբերում առաջնագծին

Իրադարձային 28.10.2020   14:32   32

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում, առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչների կողմից ցուցաբերել է աջակցություն:

Այս մասին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից։

Նրանց կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցել 6,5 միլիոն դրամ: Նորատուս համայնքի բնակիչ Անդրանիկ Սասունի Հակոբյանը, առաջնագծին նվիրաբերել է իր անձնական օգտագործման «Ֆորդ» մակնիշի կիսաբեռնատար ավտոմեքենան, իսկ նույն համայնքի երիտասարդների կողմից հավաքագրված գումարի շրջանակներում գնվել և առաջնագծին է նվիրաբերվել «Վիլիս» մակնիշի 2 և ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա: Նորատուս համայնքի բնակիչների կողմից Արցախին ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ:

Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Նորատուս համայնքի բնակիչներին, մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:


 Պիտակներ
         Նորատուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb