Նորանշանակ նախարարը խուսափեց քաղաքական հարցերին պատասխանելուց
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը «հողեր հանձնելու» թեման համարում է քաղաքական ու զերծ է մնում հարցին անդրադառնալ։
«Խնդրում եմ ոլորտային հարցեր տվեք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես զբաղվում եմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Երբ լրագրողները պնդեցին, որ ինքը թիմի անդամ է ու կիսում է պատասխանատվություն, արձագանքեց. «Կներեք էլի, դուք անընդհատ ձեր ուզած հարցն եք տալիս, ոլորտից հարց տվեք»։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր