Նորածինների հայրերը 5-օրյա վճարվող արձակուրդի հնարավորություն կստանան

Իրադարձային 16.09.2020   13:13   37

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես սահմանվում է հայրության արձակուրդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց՝ խորհրդարանում ստանալով 116 «կողմ», 1 «դեմ» ձայներ:

Համահեղինակ Ծովինար Վարդանյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ այն հնարավորություն է տալիս նորածինների հայրիկներին երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում օգտվել 5 աշխատանքային օրվա վճարվող արձակուրդից:

Նախագիծը նաև ավելի պաշտպանված է դարձնում մինչև 1 տարեկան երեխա խնամող անձանց աշխատանքային իրավունքները: 

Սահմանվել է, որ երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ պաշտոնի անվանման և (կամ) տարակարգերի:



 Պիտակներ
         հայրեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb