Նոր Զելանդիայում վերսկսել են «Ավատարի» նկարահանումները

Cinema 03.06.2020   22:45   274

Հայտնի ռեժիսոր Ջեյմս Քամերոնը վերադարձել է Նոր Զելանդիա «Ավատար» ֆիլմի շարունակությունը նկարահանելու համար։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին Ինստագրամում գրել է ֆիլմի պրոդյուսեր Ջոն Լանդաուն։

Նրա խոսքով, աշխատանքներից առաջ նկարահանող խումբը 14 օր կարանտինում է եղել։

«Ավատարի» նկարահանումները Նոր Զելանդիայում նախատեսված էին ապրիլին, բայց տեղափոխվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Վերջերս Նոր Զելանդիայի կառավարությունը թույլ էր տվել երկրի տարածքում վերսկսել մի քանի ֆիլմերի նկարահանման աշխատանքները, այդ թվում՝ «Ավատարի» և «Մատանիների տիրակալի»։



 Պիտակներ
         «Ավատար»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb