Նոր Զելանդիայի հրաձիգը չի ընդունում իր մեղքը

Աշխարհ 14.06.2019   19:34   176
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ Նոր Զենադիայի Քրայսթչերչ քաղաքում 50 մարդու սպանության համար մեղադրվող ավստրալացի Բրենտոն Թարանթը հրաժարվել է ընդունել իր մեղքը: 

28-ամյա Թարանթը դատարանի առաջ է կանգնել տեսակապով՝ Օքլենդի խիստ ռեժիմի բանտի ոչ մեծ խցից: Հրաձիգին առաջադրվել են 50 սպանության, 40 մահափորձի մեղադրանքներ և ահաբեկչության մեկ մեղադրանք: Մեղքը չընդունելու մասին հայտարարությամբ հանդես են եկել նրա փաստաբանները: Միևնույն ժամանակ դատավոր Քամերոն Մանդերը հայտնել Է, որ Թարանթի հոգեկան առողջության երկու գնահատումներն ավարտվել են:

Դրանց համաձայն՝ ոչ մի կարգի խնդիրներ չկան իր մեղքն ընդունելու և դատարանի առաջ կանգնելու մեղադրյալի ունակության նկատմամբ: Թարանթը կալանքի տակ կման մինչեւ հաջորդ դատաքննությունը, որը տեղի կունենա օգոստոսի 15-ին:

Հիշեցնենք՝ մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթում տեղի ունեցավ հրաձգություն: Հարձակման հետեւանքով զոհվեց 50 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվեցին։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Բրենտոն Թարանթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon