Նոր Զելանդիան Հնդկաստանից բոլոր ուղևորների համար արգելել է մուտքը երկիր

Աշխարհ 08.04.2021   17:07   34

Նոր Զելանդիան շուրջ երկու շաբաթով ժամանակավորապես դադարեցրել է մուտքը երկիր Հնդկաստանից բոլոր ճանապարհորդների համար, ներառյալ սեփական քաղաքացիները, կորոնավիրուսի դրական դեպքերի մեծ թվի պատճառով, որ հայտնաբերվել են այդ հարավասիական երկրից ժամանողների մոտ, հայտնում է Reuters-ը: 

Նախօրեին Նոր Զելանդիան իր սահմանին գրանցել է կորոնավիրուսով վարակման 23 նոր դեպք, որից 17-ը Հնդկաստանից էր:

Մուտքի դադարեցումը կսկսվի ապրիլի 11-ին տեղական ժամանակով 16:00-ից եւ կտեւի մինչեւ ապրիլի 28-ը: Այս ընթացքում կառավարությունը կքննարկի ուղեւորությունները վերականգնելու համար ռիսկերը կառավարելու միջոցառումները:

Արգելքը տարածվում է բոլորի վրա, ովքեր վերջին 14 օրում գտնվել են Հնդկաստանում: Նոր Զելանդիան առաջին անգամ է մուտքի ցանկացած արգելք երկարաձգում իր քաղաքացիների եւ ռեզիդենտների համար:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb