«Նոր Տուն» խանութների ցանցը «Հայաստան» հիմնադրամին է փոխանցել 200 հազար դոլար

Իրադարձային 07.10.2020   20:38   27

Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ «Նոր Տուն» խանութների ցանցը (Բարսիս ՍՊԸ) միացել է մեր ընդհանուր Հաղթանակի համար կազմակերպված համընդհանուր դրամահավաքին ու «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել $200.000 (ԱՄՆ դոլար)։

Բացի դրանից՝ Ընկերության առաքման 15 բեռնատարները դրվել են ՊՆ տրամադրության տակ։ Ճակատ է ուղարկվել նաև մեծ քանակությամբ մթերք, ծխախոտ ու դեղորայք։

Հպարտ ենք նաև մեր կոլեկտիվով․ ունենք զինվորագրվածներ ու կամավորներ, որոնք այս պահին պաշտպանում են մեր սահմանները, իսկ աշխատանքային տեղերում գտնվող անձնակազմը նախաձեռնել է դրամահավաք, հագուստի ու դեղորայքի, ծխախոտի ու քաղցրավենիքի հավաքագրում ու փոխադրում առաջնագծի մեր մարտիկներին ու ճակատից Երևան տեղափոխված խաղաղ բնակչությանը։

Հպարտ ենք ու ոգևորված՝ տեսնելով մեր ժողովրդի միասնականությունն ու համախմբվածությունը, հաղթանակի կամքն ու խիզախությունը։

Վստահ ենք՝ Հաղթանակը շատ մոտ է։ Իսկ մինչ այդ ու դրանից հետո դեռ անելիք ունենք։ Պիտի հաղթենք ու շենացնենք մեր Հայրենիքը։

Աստված պահապան մեր Բանակին ու մեր Ազգին։
#հաղթելուենք

Հարգանքներով՝

ՆՈՐ ՏՈւՆ թիմ։



 Պիտակներ
         «Հայաստան» հիմնադրամին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb