Նոր Porsche Cayenne-ը կվերածվի էլեկտրամոբիլի

Auto News 13.04.2021   23:00   63

Նոր Porsche Cayenne-ը կվերածվի էլեկտրամոբիլի, հաղորդում է Autoweek պարբերականը: Նոր մոդելի ամբողջական էլեկտրիֆիկացումը պայմանավորված է նրանով, որ Porsche էլեկտրաքարերի ծրագրի նախկին ղեկավար Շտեֆան Վեքբախը նշանակվել է «չորրորդ» Cayenne-ի նախագծի համակարգողի պատշոնում:

Cayenne նախագծի ղեկավարի պաշտոնը դարձել էր թափուր, երբ Porsche-ից հեռացել էր Մանֆրեդ Հարերը. գերմանացին տեղափոխվել է Apple եւ օգնում է IT-հսկային ստեղծել առաջին էլեկտրամոբիլը:

Շտեֆան Վեքբախի նշանակումը Cayenne նախագծի համակարգողի պաշտոնում դե ֆակտո հաստատում է քրոսովերի վերածումն էլեկտրամոբիլի, համարում են Autoweek-ի աղբյուրները:

2030 թվականին էլեկտրական շարժիչներով կհամալրվի մոդելային շարքի 80 տոկոսը: Սակայն հունվարին մակնիշի ներկայացուցիչները հայտարարել էին AutoExpress-ին, որ Cayenne-ի ապագայի մասին որոշումը դեռեւ չի կայացվել:

 


 Պիտակներ
         էլեկտրամոբիլ, porsche cayenne


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb