Նոր Պարեկային ծառայությունը երևանցիներին կներկայանա հուլիսից

Իրադարձային 25.05.2021   10:06   55

Արդարադատության նախարարի պաշոտանակատար Ռուստամ Բադասյանը մայիսի 24-ին այցելել  է Ոստիկանության կրթահամալիր՝ անձամբ զրուցելու հուլիսից Երևանում մեկնարկող նոր պարեկային ծառայության հնգամսյա ուսուցման մասնակիցների հետ ու տեղեկանալու նրանց պատրաստվածությանը, մտահոգություններին ու տրամադրվածությանը։ 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը, ՀՀ ոստիկանության Զորքերի ենթակա ստորաբաժանումների զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատարության գնդի հրամանատար Արթուր Ումրշատյանը, Նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող-խորհրդական Ամալյա Հովսեփյանը, այլք:

Նախարարի պաշտոնակատարն ապագա պարեկների հետ հարցուպատասխանի միջոցով քննարկել է Պարեկային ծառայության ստեղծման գործնական հարցերը, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում։


 Պիտակներ
         Պարեկային ծառայություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb