Նոր Պարեկային ծառայության կազմավորման համար առաջիկա օրերին կմեկնարկի դիմորդների ընդունելությունը

Իրազեկիչ 27.05.2020   11:15   493

Ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսվում է նոր Պարեկային ծառայության ստեղծում: Այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` բարձր աշխատավարձով, նոր գործառույթներով, նոր սարքավորումներով, նոր կրթությամբ ու հմտություններով և ամենակարևորը՝ նոր մտածելակերպով: Այս նոր արժեքների ձևավորմանն ուղղված քայլերը կիրականացվեն Ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս (սեպտեմբեր-հունվար) տևողությամբ ուսուցման ընթացքում:

Նպատակը՝ նոր Պարեկային ծառայություն՝ նոր, դինամիկ արտաքին ծառայություն, որն իրականացվում է հետիոտն և մեքենաներով։

Ժամկետներ ՝

  • Դիմորդների ընդունելության սկիզբը՝ 2020թ. հունիս, ընդունելության քննությունները՝ հուլիս, դասընթացի սկիզբը՝ սեպտեմբեր։
  • Ուսուցում՝ 5 ամիս,
  • Պարեկային ծառայության մեկնարկը Երևանում՝ 2021թ. 1-ին եռամսյակ

Ո՞վ կարող է դիմել՝

  • 18-35 տարիքային խմբին պատկանող ցանկացած ոք, ով ունի առնվազն միջնակարգ կրթություն և չի տառապում ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված հիվանդություններով,
  • Անցել է պարտադիր զինվորական ծառայություն ու բավարարում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին,
  • Ոստիկանության ծառայողները, ովքեր բավարարում են նույն պահանջներին։

Ընդունելության վերաբերյալ՝

  • Ընդհանուր ընդունելության տեղերի թիվը 770 է,
  • Առողջության և ֆիզիկական պատրաստականության ստուգում,
  • ընդհանուր գիտելիքների և հոգեբանական նկարագրի թեսթ,
  • Հարցազրույց
  • Ընդունելության հավասար արդյունքների դեպքում իգական սեռի դիմորդները կունենան ընդունելության առավելություն
  • Դիմորդներին ներկայացվում են մինիմալ պահանջներ (18-35 տարեկան, առնվազն միջնակարգ կրթությամբ, ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում)։

Ուսուցման ընթացքի վերաբերյալ՝

  • Հետաքրքիր ու դինամիկ դասընթաց խմբերով, տեսական մասի մինիմումով, թիմային ու գործնական պարապմունքները գերակշռելու են,
  • Տակտիկական վարժություններ ու կրակային պատրաստականության ինտենսիվ դասեր,
  • Արտասահմանյան իրավապահ մարմինների մասնագետների կողմից հատուկ պատրաստականության դասեր,
  • Մասնագիտական բարձր որակավորում ունեցող դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պատգամավորների, դեսպանների հետ հաճախակի հանդիպում-քննարկումներ, առաջնորդության դասեր,
  • Նապատեսված են օտար լեզուների դասընթացներ,
  • Ընթացիկ հաճախակի թեսթեր, որոնք կհեշտացնեն ավարտական քննությունը։

Ծառայության գրավչությունը.

  • Ոստիկանության կրթահամալիրում հինգամսյա կուրսը հաջողությամբ ավարտելուց հետո անմիջապես նշանակում պաշտոնում։ Կրթության ընթացքի առաջադիմությունն ու ոստիկանությունում նախկին ծառայությունը սովորողին կարող են առավելություն տալ սպայական կոչմանը համապատասխան պաշտոնի խմբում նշանակվելու համար։
  • Վարձատրության վերաբերյալ՝
    • ուսուցման ընթացքում՝ 68.000 ՀՀ դր. կրթաթոշակ, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում աշխատավարձի պահպանում։
    • ծառայության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձը՝ 320.000 ՀՀ դր (հարկված՝ 237.400դր):
  • Ծառայության արտաքին տեսքի վերաբերյալ՝
    • միջազգային ստանդարտներին համապատասխան պարեկային ծառայության նոր տեսակի համազգեստ, նոր տեխնիկական ու հատուկ միջոցներով հագեցվածություն, նոր ավտոմեքենաներ։
  • Կարիերայի հեռանկարները՝
    • Պարեկային ծառայության աստիճանակարգով աճ, ցանկության ու մասնագիտական արժանիքների դեպքում ոստիկանության համակարգում այլ ծառայությունների անցում՝ Ոստիկանության կրթահամալիրում վերապատրաստման կուրս անցնելուց հետո։
    • Մասնագիտական առաջընթաց, քրեական ոստիկանությունում ծառայելու հնարավորություն:
  • Սոցիալական երաշխիքները ներառում, սակայն չեն սահմանափակվում՝
    • ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում ծառայողի և նրա ընտանիքի անդամին տրվող մեկանգամյա դրամական օգնություն սահմանված չափով,
    • ամուսնության, ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ մահվան կամ տարերային աղետի հետևանքով ծառայողի գույքին վնաս պատճառվելու դեպքում մեկանգամյա դրամական օգնություն,
    • ծառայողին և ընտանիքի անդամներին՝ անվճար բժշկական օգնություն ռազմաբժշկական հաստատություններում,
    • այլ բժշկական հաստատություններում ծառայողի և նրա ընտանիքի անդամի բժշկական սպասարկումը 50% զեղչով՝ ներառյալ ոլորտում «թանկարժեք» համարվող վիրահատությունների և բժշկական միջամտությունների համար,
    • հանրային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն,
    • ծառայության ժամանակահատվածում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ծառայողների կողմից բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցման տրամադրում ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով և չափերով։
    • 20 տարի ոստիկանության ծառայությունից հետո՝ նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով միանվագ վճար, ինչպես նաև համապատասխան պաշտոնի գործակցի հիմքով զինվորական թոշակ։
  • Հարցերի և առաջարկությունների համար կոնտակտներ՝
    • ՀՀ արդարադատության նախարարություն՝ +37410 594028; patrol@moj.am
    • ՀՀ Ոստիկանության կրթահամալիր՝ +37410 770981; info@edupolice.am:
  • Եկե´ք ոստիկանություն…
  • Դարձե´ք նոր ոստիկանության դեմքը՝ անցնելով Պարեկային ծառայության

 * Սա ընդունելության հայտարարություն չէ, դիմումների ընդունման հայտարարությունը կտրվի առաջիկա շաբաթվա ընթացքում:

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 Ժամկետները կարող են փոփոխվել COVID-19 համավարակի հետ կապված զարգացումներով:



 Պիտակներ
         Պարեկային ծառայության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb