Նոր ուսումնական տարում 48 անուն դասագիրք կլինի երկու հատորով

Իրադարձային 30.07.2019   17:25   221
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Դպրոցական պայուսակների թեթևացման հայտարարված քաղաքականության շրջանակում նոր ուսումնական տարում մի շարք դասագրքեր լինելու են երկու հատորով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, սեպտեմբերի 1-ից 48 անուն դասագիրք կունենա երկու հատոր. մասնավորապես, Մայրենի լեզու՝ երկրորդ դասարան, Մաթեմատիկա՝ երկրորդ դասարան, Ռուսաց լեզու՝ երրորդ դասարան, Մայրենի լեզու՝ չորրորդ դասարան, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն՝ չորրորդ դասարան և այլն:

Բոլոր դասարաններում կան վերանայված դասագրքեր:

«Այն դասագրքերը, որոնց վերահրատարակման ժամկետը լրացել է, որոշում կայացվեց բաժանել երկու մասի: Արդյունքում՝ դասագրքերի քաշը կթեթևանա, և երեխաները ստիպված չեն լինի ծանր դասագրքեր տանել դպրոց: Նախկինում այդ առումով շատ բողոքներ ենք ստացել, և հիմա խնդիրը փուլ առ փուլ լուծում է ստանում»,-ասաց Աշոտ Արշակյանը:

Նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ դասագրքերը երկու մասի բաժանելը մեխանիկական բնույթ չի կրում: Բաժանելուց առաջ հարցը քննարկվել է հրատարակիչների, հեղինակների հետ: Դասագրքի վերջում առկա ցանկը, պատասխանները, հավելվածները պահպանվելու են երկու հատորի դեպքում: Բուն դասագրքերի բովանդակության մեջ փոփոխություններ չեն եղել, դրանք որակական առումով չեն տուժել:

Աշոտ Արշակյանը նշեց, որ այդ 48 անունը ոչ բոլոր դասագրքերն են: Կան դասագրքեր, որոնց վերահրատարակման ժամկետները դեռ չեն լրացել: Տարրական դպրոցում նրանց գործածությունը 3 տարի է, իսկ 5-ից բարձր դասարաններում հինգ տարի է:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         դասագիրք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon