Նոր ՈՒԱԶ-ներ՝ Սյունիքի պահպանվող տարածքների համար

Իրադարձային 05.03.2021   12:35   76

Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանության արդյունավետությունը բարձրացնելու և տարածքների պահպանությունն իրականացնող կառույցների տեխնիկական կարողությունների հզորացման նպատակով «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում,որի գործադիր մարմինն է հանդիսանում Շրջակա միջավայրի նախարարությունը,ձեռք է բերվել 3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի մեքենա։

✅ Մեքենաներից 2-ը տրամադրվել են Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին, 1-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնյաճյուղին։

Մեքենաները, շնորհիվ իրենց բարձր անցողականության և շահագործման, սպասարկման բարձր արդյունավետության, կօգտագործվեն պահպանող տարածքների և անտառների պահպանության ամենօրյա աշխատանքներում և որպես բեռնա-մարդատար մոդիֆիկացմամբ մեքենաներ, հարկ եղած դեպքերում կօգտագործվեն նաև հակահրդեհային կանխարգելիչ և դժվարամատչելի գոտիներում հրդեհաշիջման նպատակներով, խմբային շրջայցերի կազմակերպման ընթացքում, ինչպես նաև շահառու կառույցների տնկարանային տնտեսությունների վարման աշխատանքներում:

ℹ Ծրագրի դոնորն է գերմանական KfW բանկը։


 Պիտակներ
         ՈՒԱԶ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb