Նոր օնլայն խաբեություն

Network News 19.01.2021   23:30   233

 ՏՏ և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր՝ հետաքրքիր օնլայն խաբեություն․ ստանում եք նամակ՝ Google Forms-ից, որպեսզի SPAM ֆիլտրները չարգելափակեն։

Տեսքից անվնաս է, ասում է, որ Դուք ինչ-որ միավորներ եք ստացել։ Դե, բնականաբար, մարդկային հետաքրքրասիրություն՝ սեղմում եք հղումը, View score և հայտնվում Google Forms-ի էջում, այստեղից հաջորդ հղումը տանում է ռուսալեզու էջ՝ Участие в розыгрыше ու բացվող պատուհանի OK-ը սեղմելուց հետո ստանում եք հարյուր հազար միավոր ու հայտնվում օնլայն չատում, որտեղ Ձեզ առաջարկում են կոնվերտացնել ստացված միավորները դոլարի։

Հաջորդ քայլում արդեն հարկավոր է միջնորդավճար վճարել՝ կոնվերտացիայի համար։ Ու եթե դեռ չեք հասկացել՝ հենց այդտեղ էլ Ձեզ «գցում են»։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb