Նոր Ջուղայի Հայ դատի գրասենեակի հայտարարությունը

Իրադարձային 16.12.2019   11:10   150

ԱՄՆ-ի կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների տան ջախջախիչ մեծամասնութեամբ եւ Սենատի որոշմամբ, Հայոց ցեղասպանութեան իրողութւինը ճանաչող բանաձեւերի հաստատումը հայ ժողովրդի արդար պահանջատիրութեան իրաւական եւ քաղաքական կարեւոր ենթահող ապահովող եւ մէկ համահայկական նւաճում է, որի կազմակերպման երկարատեւ ծանր աշխատանքը եւ նպատակասլաց գործողութիւնները հիմնականում իրականութիւն դարձան հայ ժողովրդի մեծ նեցուկն ու հովանաւորութիւնը վայելող Հ.Յ.Դ. Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի միջոցով. Yerkir.am-ին հայտնում են Նոր Ջուղայի Հայ դատի գրասենեակից:

Վերջին տարիներին համաշխարհային մասշտաբով եւ տասնեակ երկրների կողմից հաստատւած նմանատիպ բանաձեւերն, օրըստօրէ աւելի են նեղացնում Հայոց ցեղասպանութիւնն իրագործած եւ պետականօրէն մերժումի եւ ուրացման իր քաղաքանութեամբ ցեղասպանութիւնը շարունակող Թուրքիային դատապարտելու եւ պատասխանատւութեան ենթարկելու օղակը:

Միաժամանակ այս յաջողութիւնները մեր ժողովրդի պայքարը տանում են այլ մակարդակի եւ հարթութեան վրայ՝ հայ ազգի իրաւունքների հատուցման փուլին, որը յատկապէս ամրագրւել է հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին՝ համազգային տարողութեամբ հաստատւած Հռչակագրի միջոցով:

Համոզված ենք, որ Հայ դատի պայքարի այս հանգրուանում եւս, մեր ժողովրդի անմիջական մասնակցութեամբ՝ բարոյական եւ նիւթական համագործակցութեամբ եւ Հայաստանի Հանրապետութեան պետական ու դիւանագիտական մակարդակով մեր արդար պահանջատիրութեան հետապնդումը նոր եւ կարեւոր նւաճումներով կարդիւնաւորւեն:



 Պիտակներ
         Հայ դատ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon