Նոր իշխանությունը պետք է վարկառուներին ազատի վարկային բեռից. Միքայել Մելքումյան
Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Նոր իշխանությունը պետք է վարկառուներին ազատի վարկային բեռից, դրա մեխանիզմները կան: Եթե մարդիկ մնան վարկերի տակ, ինչպես փլուզվել է այս վերջին 2-3 տարում տնտեսական կյանքը, փլուզումը շարունակվելու է»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա կարծիքով` քաղաքական մեծամասնությունը պետք է խոստովանի, որ ինքը վարել է սխալ քաղաքականություն. «Եթե դա չի ասում, ուրեմն նա չի տեսնում այլ տեսլական»:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր