Նոր քաղաքացիական միավոր․ ստորագրվել է համախմբման հուշագիր

Իրադարձային 27.01.2021   15:28   74

Հայաստանի, Արցախի և Հայկական սփյուռքի տնտեսական, մշակութային, բարոյական և հոգևոր զարգացման համար մի շարք հանրային և հասարակական կազմակերպություններ այսօր համախմբման հուշագիր են ստորագրել։

Այս մասին տեղեկացնում են նախաձեռնող խմբից։

«Այսօր հինգ կառույցներ համաձայնեցին ստորագրել համախմբման հուշագիր հետևյալի մասին։ Հաշվի առնելով հետպատերազմյան ժամանակաշրջանում ՀՀ-ում, Արցախում և Հայկական սփյուռքում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրանով պայմանավորված՝ հայ ժողովրդի տնտեսական, հոգևոր և բարոյական վիճակը ՀՀ-ում, Արցախում և Հայկական սփյուռքում և կարևորելով ստեղծված իրավիճակում ազգային միասնությունն ու համաձայնությունը՝ հանձնառություն են ստանձնել միաբանվելու և ստանձնելու պատասխանատվություն՝ համախմբելու ՀՀ և Հայկական սփյուռքի մտավոր, բարոյական և հոգևոր ներուժն ու ազգային ջանքերը՝ իրավիճակի հաղթահարման նպատակով, մշակելու հայոց ազգային գաղափարաբանության ձևավորմանը և ազգային ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կերտմանը նպաստող ազգային ծրագրեր և ձեռնարկելու գործուն միջոցներ ՀՀ-ի, Արցախի և Հայկական սփյուռքի տնտեսական, մշակութային, բարոյական և հոգևոր զարգացման համար», – նշված է հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության մեջ նշված է, որ սույն հուշագրին կարող են միանալ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Հայկական սփյուռքում գործող բոլոր հայկական հասարակական, քաղաքական, բարեսիրական և այլ կազմակերպությունները։

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ

ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԽՈՐՀՈՒՐԴ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb