Նոր ցուցադրություն` Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում

Աշխարհ 14.05.2021   19:15   69

«Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»ին ընդառաջ Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում մայիսի 15-ին  ժամը 19:00-ին կբացվի «Այլազանություն» խորագրով ցուցահանդես, որտեղ կներկայացվեն գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող լեհ արվեստագետների տպագրական աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Գեղագիտության ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից

«Այլազանություն» ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանում գեղարվեստական տպագրության ոլորտի խթանումն է։  Ցուցահանդեսին 59 (85 թերթ) աշխատանքով կմասնակցի 40 լեհ արվեստագետ՝ ինչպես Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորներ, այնպես էլ՝ ուսանողներ ու շրջանավարտներ։

Նախագիծն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ, Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայի և Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ։


 Պիտակներ
         Գեղագիտության ազգային կենտրոնի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb