«Նոան» նոր կիսապաշտպան ունի
Հայաստանի ֆուտբոլի գործող գավաթակիր «Նոա»-ն կրկին համալրում ունի կազմում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Նոա»-ն պայմանագիր է կնքել 26-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռայմոնդ Գյասիի հետ:
Ռայմոնդի վերջին թիմը Քուվեյթի «Կազմա»-ն է։
Ավելի վաղ նա հանդես է եկել մի շարք հոլանդական ակումբներում, ինչպիսիք են «Ալկմաար»-ը, «Ռոդա»-ն և «Էմմեն»-ը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր