Նկուղում հայտնաբերվել է նռնակ

Իրադարձային 28.11.2019   10:06   212
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նախօրեին ժամը 15:09-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայկ Հովսեփյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում՝ արկղի մեջ, հայտնաբերվել է նռնակ, որը տեղափոխվել է շենքի նկուղ:

ԱԻՆ հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Պարզվել է, որ Հայկ Հովսեփյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում գտնվող նկուղային տարածքում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ինժեներասակրավորական ջոկատի մոտենալը:

Նռնակը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամասի Նուբարաշենի հրաձգարան, որտեղ ՊՆ աշխատակիցների համատեղ ուժերով ոչնչացվել է:



 Պիտակներ
         նռնակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon