Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի վերանորոգման մրցույթի վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

Իրազեկիչ 10.10.2019   09:33   150
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) մայրուղու 91-98 կմ հատվածի վերանորոգման աշխատանքների անցկացման համար հայտարարվել է տենդեր-մրցույթ։ Jnews-ի հաղորդմամբ, վերանորոգման աշխատանքները իրականացնելու համար Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը 40770406.00 լարիի տենդեր-մրցույթ է հայտարարել։

Ճանապարհի 7 498 մետր հատվածի նորոգումը կմեկնարկի Նինոծմինդա քաղաքից մինչև Օրլովկա գյուղ։ Հաղթող ընկերությունը վերանորոգումը ավարտելու համար 11 ամիս կունենա։ 

Ախալցիխե-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) մայրուղու վերանորոգումը կատարվելու է երկու էտապով. առաջի էտապի ընթացքում վերանորգվելու էր Օրլովկա-Հայաստանի սահման տանող ճանապարհը, իսկ այս նոր հայտարարված տենդեր-մրցույթի ժամանակ կվերանորգվի Նինոծմինդա-Օրլովկա ճանապարահահատվածը։

Տենդեր-մրցույթի հայտերի ընդունումը կսկսվի հոկտեմբերի 26-ին և կավարտվի հոկտեմբերի 31-ին:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Տարածաշրջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon