Նիկոլի դուխը չի հերիքում ՌԴ-ին մեղադրելու. Նաիրա Զոհրաբյան

Տեսանկյուն 28.05.2021   11:49   85

ԱԺ  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Երբ Նիկոլը բողոքում է ՀԱՊԿ-ի դանդաղկոտությունից, իսկ իրականում բողոքն ուղղված է Ռուսաստանին, պարզապես դուխը չի հերիքում Ռուսաստանին ուղղակի մեղադրելու, ու երբ նրա ուսապարկային գվարդիան քոփի-փեստով կրկնում է նրա բառերն ու սպառնում դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, էս մարդիկ եւս մեկ անգամ չեն հասկանում, թե ինչ են ասում։

Հա, դիմեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, բայց դիմելուց առաջ մի փոքր լիկբեզ անեմ դիմողների համար։

Եւ այսպես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ինչ-որ բանաձեւ անցկացնելու համար անհրաժեշտ է, որ Անվտանգության խորհրդի 15 անդամները քվեարկեն կողմ եւ պարտադիր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանը, Մեծ Բրիտանիան եւ Միացյալ նահանգները քվեարկեն կողմ եւ նրանցից որեւէ մեկը վետո չդնի։

Հիմա հարց հակառուսական-սորոսական կոնգլոմերատին՝ իսկ դուք վստա՞հ եք, որ Արցախի գրավյալ տարածքներում արդեն հսկայական ներդրումներ անելու հայտարարություն արած Մեծ Բրիտանիան, ում համար քաղաքականության գինը Բաքու-Ջեյհան նավթամուղով հոսող նավթն է, քվեարկելու է կողմ, որ ադրբեջանական զինուժն իր զորքը հանի Հայաստանի սուվերեն տարածքից։

Իհարկե՝ չի քվեարկելու եւ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, եթե անվտանգության մշտական անդամ որեէ երկիր բանաձեւին քվեարկում է դեմ, կամ՝ դնում է վետո, այն չի կարող ընդունվել։

Եւ հետո, ֆալցետով հակառուսական հիստերիա բարձրացնողներ, Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է կանոնադրության 2-րդ հոդվածով, եւ ոչ թե 4-րդ, որը նշանակում է ագրեսիա ՀԱՊԿ որեւէ անդամի հանդեպ։

Դե, եթե նիկոլական իշխանությունն Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք, պայմանագրային զինծառայողի սպանությունը, 6 զինվորի գերեվարումը զինված ուժերի պահպանության տարածքից չի համարում ագրեսիա, իսկ ինչի՞ եք ուզում, որ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը ձեր փոխարեն համարեն։

Բայց քանի որ Նիկոլի եւ նիկոլականության համար բոլորը մեղավոր են, այդ թվում՝ Դալայ Լաման, բայց ոչ ինքը, ես իմ վերջին հարցը համարում եմ զուտ հռետորական»։


 Պիտակներ
         Նաիրա Զոհրաբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb