Նիկոլայ Պատրուշևը հանդիպել է Զոհրաբ Մնացականյանի հետ

Իրադարձային 13.10.2020   19:19   37

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում հանդիպել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, կողմերը հաստատել են հակվածությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, հաղորդում է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը:

«ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Մոսկվայում հանդիպել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպումը կայացել է Անդրկովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացման շրջանակներում:

Կողմերը հաստատել են հակվածությունը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման հետագա ջանքերին»,-ասվում է հաղորդագրության մեջ:   



 Պիտակներ
         Նիկոլայ Պատրուշև


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb