Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում

Քաղաքական 09.02.2021   13:44   54

 Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր: Կարեւոր է արձանագրել, որ կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որի միջազգային ճանաչումը եվրոպարտատոմսերի աճող թողարկումն էր:

Ամենատեսանելի եւ շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարեւոր ցուցիչ է: Այս թողարկումը հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով:

Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն նաեւ քաղաքական ապագային: Այսօր խորհրդակցություն եմ անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb