Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորանշանակ վարչապետին

Քաղաքական 24.02.2021   16:27   53

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթում հաջողություն այդ կարևոր և պատասխանատու պաշտոնում՝ ի շահ Վրաստանի և վրաց ժողովրդի»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb