Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին

Քաղաքական 22.01.2019   10:21   294

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Շվեդիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Շվեդիայի Թագավորության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Հայաստանի նոր կառավարությունը մեծապես կարևորում է Շվեդիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շարունակական զարգացումը և պատրաստ է քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը։ Շվեդիան Հայաստանի կարևոր գործընկերներից է և մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցության ակտիվ աջակիցը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-շվեդական հարաբերությունները կբարձրացնենք որակական նոր մակարդակի` ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:



 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon