Նիկոլ Փաշինյանը կողմ է Երևանի քաղաքապետի աշխատավարձը կրկնակի բարձրացնելու մտադրությանը

Իրադարձային 08.05.2019   17:40   296
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տալիս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ աշխատավարձը կրկնակի բարձրացնելու մտադրությանը։

Քաղաքապետի աշխատավարձը կկազմի 1 մլն 200 հազար դրամ։ Բայց հարցը հանվել է Ավագանու խորհրդի այսօրվա նիստի օրակարգից։ Քաղաքապետն այդ որոշումը բացատրել է «լայն կոնսենսուսի» անհրաժեշտությամբ։ Լուծման նախագիծն արդեն բացասական արձագանք է առաջացրել հասարակությունում։ Նշենք, որ երկրում նվազագույն աշխատավարձը կազմում է 55, իսկ նվազագույն թոշակը՝ 25 հազար դրամ։
Մայիսի 8-ի մամուլի ասուլիսում վարչապետը մեկնաբանել է Հայկ Մարությանի նախագիծը։ «1 մլն 200 հազար։ Իսկ որքա՞ն պետք է նա ստանա։ Այո, պաշտոնյաները պետք է լավ վճարվեն, որպեսզի լավ ծառայություններ մատուցեն։ Ես արդեն ՊԵԿ օրինակով ասել եմ, որ մոտեցումն արդարացված է։ Բայց ավելին ավելիի դիմաց սկզբունքով։
Մարությանի ձգտումները ճիշտ են եւ մտքի ուղղվածությունը՝ նույնպես»,- կարծում է Նիկոլ Փաշինյանը։ Սակայն, նրա խոսքով, Ավագանու խորհուրդը նույնպես պետք է իր խոսքն ասի։ Այնուամենայնիվ, Փաշինյանը ողջունել է այն, որ հարցը հանվել է այսօրվա նիստից։ «Համոզված եմ, որ Մարությանը և «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում կանցկացնեն և կգտնեն լավագույն լուծումը»։ Հայկ Մարությանի աշխատանքը վարչապետը լավ է համարում. «Ես գիտեմ, թե ինչ է նա ցանկանում և ինչպես է անում։ Իսկ երբ լսում եմ քննադատություն նրա հասցեին, տպավորություն է ստեղծվում, որ նա աշխատել է 25 տարի և ոչինչ չի անում։ Մարությանը լավ քաղաքապետ է և ավելի լավը կլինի։ «Իմ քայլը» խմբակցությունը պետք է աջակցի և անհրաժեշտության դեպքում քննադատի, որպեսզի աշխատանքն ավելի լավը լինի»,- ասել է Փաշինյանը։



 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, Հայկ Մարության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon