Նիկոլ Փաշինյանը հաստատել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Իրադարձային 09.01.2019   20:03   358

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

«Հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 հոգուց: 16-ը ԵՊՀ ներկայացուցիչներ են, մյուս 16-ը նշանակվում են նախարարության ու կառավարության կողմից»,- ասաց Էմին-Տերյանը:

Նրա խոսքով` հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի օրը դեռ հստակ չէ, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահ կարող է ընտրվել միայն խորհրդի անդամներից մեկը:

«Մենք առաջարկել ենք, որ խորհրդի առաջին նիստը տեղի ունենա հունվարի 22-ին, բայց դա պետք է ընդունվի փոխհամաձայնությամբ: Հոգաբարձուների խորհուրդը նիստի ժամանակ ընտրում է խորհրդի նախագահին, ով պետք է լինի այդ կազմից»,- նշեց Գևորգ Էմին-Տերյանը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր անդամներն են․

Կառավարության կողմից առաջադրված

Հ․ Հովհաննիսյան - ՀՀ ԿԳՆ տեղակալ

Հ․ Արշամյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

Ս․ Գոգյան - ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ

Ա․ Իսրայելյան - ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի արտաքին կապերի գծով տեղակալ, պ․գ․թ․, դոցենտ

Դ․ Գյուրջինյան - ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ

Ա․ Շագաֆյան - ՀՀ ԿԳՆ տեսչական մարմնի ղեկավար

Տ․ Վիրաբյան - Երևանի քաղաքապետի տեղակալ

Ռ․ Սուքիասյան - ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

ԿԳՆ-ի կողմից առաջադրված

Ռ․ Յիրիկյան - «Վիվասել-ՄՏՍ» ՓԲԸ-ի տնօրեն

Ռ․ Կարապետյան - ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Հ․ Մուսայելյան – «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն

Վ․ Յակուբյան – Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ

Գ․ Մուրադյան – «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր

Հ․ Դանիելյան – «Գյուլբենկյան» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի ներկայացուցիչ

Ա․ Թորոսյան – Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված

Ն․ Հարությունյան - ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր

Մ․ Ապրեսյան - ԵՊՀ անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, պրոֆեսոր

Է․ Հարությունյան - ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի վարիչ, փ․գ․դ, պրոֆեսոր

Գ․ Հաջյան - ԵՊՀ ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆ․գ․դ․

Ռ․ Հարությունյան - ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, կ․գ․դ․, պրոֆեսոր

Ա․ Վաղարշյան - ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, ի․գ․դ․, պրոֆեսոր

Ա․ Աթանեսյան - ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղ․ գ․ դ․, պրոֆեսոր

Ս․ Շուքուրյան - ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ֆիզ․ գ․ դ․, պրոֆեսոր

Ուսանողության կողմից ընտրված

Ա․ Սողոմոնյան - ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ

Ռ․ Խաչատրյան - ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողուհի

Դ․ Ափոյան - ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող

Բ․ Հովհաննիսյան - ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող

Գ․ Մանուկյան - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող

Ս․ Ղազարյան - ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանող

Ա․ Գարեգինյան - ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող

Ա․ Մնացականյան - ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի։



 Պիտակներ
         ԵՊՀ, Նիկոլ Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon