Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Վիետնամի զոհված հերոսների և Հո Շի-Մինի հիշատակին

Իրադարձային 05.07.2019   12:02   164
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, ՀՀ կառավարական պատվիրակության ուղեկցությամբ հունիսի 5-ի վաղ առավոտյան նախ այցելել է Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշահամալիր, այնուհետև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի դամբարան: Վարչապետը ծաղկեպսակներ է դրել նախ հուշահամալիրի, ապա  դամբարանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով զոհված հերոսների և Հո Շի Մինի հիշատակին:

Այնուհետև վարչապետը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Հանոյի գրականության տաճար, վերջինիս գլխավոր տնօրեն Լի Սուան Քիուի ուղեկցությամբ շրջայց կատարել տաճարում: Վարչապետը և տիկին Հակոբյանը ծանոթացել են ներկայացված նյութերին և տաճարի պատմությանը: Այստեղ 10-11 դարերում տեղակայված է եղել Վիետնամի գլխավոր կրթական կենտրոնը:

Տաճարը կրում է Կոնֆուցիուսի անունը և կառուցվել է նրա հայրենիքում գտնվող չինական Վան Միեու տաճարի նմանությամբ: Այն գրավիչ է իր ճարտարապետական տեսքով և վիետնամական միջնադարյան ճարտարապետության քիչ նմուշներից մեկն է: Տաճարում են գտնվում նաև Վիետնամի արքաների, ինչպես նաև կրթական կենտրոնի հիմնադիրների արձանները: Շրջայցից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է արել տաճարի պատվավոր հյուրերի գրքում:

Օրվա երկրորդ կեսին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վիետնամ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon