Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է զբաղվել սեղմված բնական գազի չափման միավորը փոխելուց հետո առաջացած խնդիրների լուծմամբ

Իրադարձային 10.05.2019   14:30   135
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեին, Շուկայի վերահսկողական տեսչական մարմնին և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հանձնարարեց արագ զբաղվել գազալցման կայաններում սեղմված բնական գազի չափման միավորը խմ-ից կգ-ով փոխարինելու հարցով պայմանավորված առաջացած խնդիրներով: 

«Մենք պետք է 100%-ով վստահ լինենք, որ որոշումը ճիշտ է: Քանի որ նախկին օլիգարխներ, կլանների հայտնի անդամներ կան այդ շուկաներում, պետք է համոզված լինենք, որ իրենք իրենց հոտառությունը չեն կորցրել, եթե կորցրել են, պետք է շատ արագ վերականգնել: Եվ երրորդը` համոզվել, որ հակամրցակցային պայմանավորվածություն չկա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ՀՀ հարկային օրենսգրքում իրենց առաջարկած փոփոխությունը սպառողների շահերի պաշտպանության համար է:

«Մենք օրենսդրական նախաձեռնությունը քննարկելիս մի քանի անգամ արձանագրել ենք, որ դա անում ենք սպառողների շահերի պաշտպանության համար, և մենք հավաստիացումներ ենք ստացել տարբեր բանաձևերով, որ դա չի կարող միավոր գազի վաճառքի գնի վրա ազդել»,- նշեց վարչապետը:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon