Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան

Քաղաքական 29.04.2021   15:08   72

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հրապարակելով լուսանկարներ.

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-30-ը գտնվելու է Կազանում: 

Կազանում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ինտեգրված համակարգի՝ տարածքի և աշխարհատեղեկատվական ապրանքների և ծառայությունների արտադրության և տրամադրման միջպետական ծրագրի իրականացումը՝ հիմնվելով Երկրի հեռավարման տվյալների ազգային աղբյուրների վրա»: Նիստի օրակարգը հայտնի է:


 Պիտակներ
         աշխատանքային այց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb