Նիկոլ Փաշինյանը երաշխավորում է՝ ՀՀ-ում ընդդիմադիր գործունեության համար որևէ սահմանափակում չկա

Իրադարձային 13.05.2019   16:30   98
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավորման մեկ տարվա ընթացքում ունեցած ամենամեծ ձեռքբերումներից է համարում այն հանգամանքը, որ Հայաստանը հիմա ժողովրդավարական երկիր է:
ՀՀ վարչապետը նման կարծիք է հայտնել ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:  «Անցած տարի դեկտեմբերին մենք ունեցանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրությունները մեր պատմության մեջ միակ խորհրդարանական ընտրություններն են, որի պաշտոնական  արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում: Սկսած 1995 թվականից, եթե անկեղծ լինենք, բոլոր ընտրությունների արդյունքները կեղծվել են: Եթե մենք մեկ տարի առաջ որևէ մեկին ասեինք, որ Հայաստանում հնարավոր են ժողովրդավարական ընտրություններ, ոչ ոք չէր հավատա»,- ասել է Փաշինյանը:

Հարցին՝ կա արդյոք ռեալ ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Այո, իհարկե կա»

Հարցին՝ ինչպես է նրանց հետ շփվում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.  «Մենք նրանց հետ նորմալ շփվում ենք: Մենք երբեմն բուռն բանավեճեր ենք ունենում, բայց դա նորմալ է ժողովրդավարական երկրի համար: Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանում ընդդիմադիր գործունեության համար չկա ոչ մի սահմանափակում: Հիմա Հայաստանում մամուլն ազատ է, քան երբևէ»:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon