Նիկոլ Փաշինյանը արձակուրդից հետ է կանչել Տիգրան Ավինյանին

Հրատապ 18.12.2019   15:50   2097

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետ է կանչվել արձակուրդից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝

Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի դեկտեմբերի 20-ին հետ կանչել ամենամյա արձակուրդի մասից»,-ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանին արձակուրդ էր տրամադրվել դեկտեմբերի 16-20-ը ներառյալ:

Մեկ այլ որոշմամբ, Տիգրան Ավինյանին արձակուրդ է տրամադրվել դեկտեմբերի 23-ին:



 Պիտակներ
         Տիգրան Ավինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon