Փաշինյանն անվանել է Հայաստանի, որպես ԵՏՄ նախագահի, առաջնահերթությունները

Քաղաքական 23.01.2019   10:10   358

Հայաստանի համար, որպես ԵՏՄ նախագահ, առաջնահերթություններից մեկը 2019թ․ կլինի տարածաշրջանում ընդհանուր տնտեսական հարթակի ձևավորման համար միության երկրների տնտեսական ոլորտում կարգավորումների մոտեցումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցավոք, մեզ մոտ Եվրասիական տնտեսական միության տարածքում գոյություն ունի ավելի քան 60 խոչընդոտ, որոնք թույլ չեն տալիս ինտեգրացիոն գործընթացների նորմալ զարգացումը։ Դա կապված է ԵՏՄ ներքին կարգավորումների հետ։ Դա էլ մեզ համար առաջնահերթություն կլինի՝ այդ խոչընդոտները (հաղթահարումը-խմբ․), որպեսզի ընդհանուր տնտեսական տարածքը իրականություն լինի»,- ասել է նա։

Պատասխանելով հստակեցնող այն հարցին, թե արդյոք խոսքը միության երկրների տնտեսական ոլորտում կարգավորումները միմյանց մոտեցնելու մասին է, նա ասել է․ «Այո, իհարկե»։



 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, ԵՏՄ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon