Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Քաղաքական 14.05.2021   11:45   66

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած դեպքերը:

Հիշեցնենք, նախորդ երկու օրերին պաշտոնական Երևանը հաղորդեց ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի տարածք ներխուժելու և Սյունիքի մարզի Սև լճի տարածքում, ինչպես նաև Սիսիան քաղաքի և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղություններով առաջխաղացման մասին։ Տեղի ունեցածի կապակցությամբ Հայաստանը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որին անդամակցում է։


 Պիտակներ
         Փաշինյան-Պուտին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb