Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների վարչապետը

Քաղաքական 24.01.2019   10:12   329

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն:

«Ձերդ գերազանցություն,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:

Թավշյա հեղափոխությունն ըստ արժանվույն պսակվեց ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրություններով: Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական փոփոխությունները աննկատ չեն անցել:

Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակում և վստահ եմ, որ մեր երկրները կշարունակեն համագործակցել կառուցողական ոգով:

Բարձր եմ գնահատում մեր համագործակցությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA), Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) շրջանակում: Համոզված եմ, որ այն կհանգեցնի դրական արդյունքների: Ակնկալում եմ այս և նաև այլ հարցեր քննարկել Ձեզ հետ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ՝ հաղթահարելու այն բոլոր մարտահրավերները, որոնց Դուք կհանդիպեք թավշյա հեղափոխության ձեռքբերումների ամրապնդման ճանապարհին»,- նշված է ուղերձում:



 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, Նիդերլանդներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon