Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու միջնորդությունը մերժվեց

Օրենքի ուժով 03.02.2021   13:33   122

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը, 10 ամբաստանյաների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արմեն Բիլյանի և մյուսների մասով, դատական վիճաբանությունների փուլում է։ Դատարանը լսում է պաշտպանական ճառերը։

Այսօրվա նիստը սկսվեց Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանի՝  դատաքննությունը վերսկսելու և որպես վկա հարցաքննելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու միջնորդությամբ, քանի որ վերջինս, ըստ Փոստանջյանի, կարող է հայտնել էական հանգամանքներ ոստիկան Գագիկ Մկրտչյանի հրազենային վիրավորման մասին։

Դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց միջնորդությունն այն հիմնավորմամբ, որ չեն ներկայացվել բավարար ապացույցներ այն մասին, որ նշված անձը կարող է հայտնել էական հանգամանքներ քրեական գործի վերաբերյալ։Դրանից հետո Փոստանջյանը հրապարակեց իր պաշտպանական ճառը։


 Պիտակներ
         միջնորդություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb