Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Եվրոպայի օրվա կապակցությամբ

11.05.2019   10:50   116
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին՝ Եվրոպայի օրվա կապակցությամբ: 

«Հարգարժան պարոն Տուսկ, Հարգարժան պարոն Յունկեր, Ի սրտե շնորհավորում եմ Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը նշանավորվում է Եվրոպայում խաղաղության ու անվտանգության, ժողովուրդների բարեկամության և միասնության, տնտեսական և սոցիալական բարեկեցության հաստատմամբ:

Երկրորդ աշխարհամարտից հետո միացյալ Եվրոպայի ստեղծումը փաստեց, որ առաջադեմ, զորեղ և խաղաղասեր հասարակությունները խարսխված են մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և ժողովրդավարության սկզբունքների վրա:

Եվրոպական արժեքները մեզանում լավագույնս դրսևորվեցին ուղիղ մեկ տարի առաջ, երբ հայ ժողովուրդն իր վճռական քայլը կատարեց՝ հիմք դնելով մեր երկրում ինստիտուցիոնալ և համապարփակ ժողովրդավարական համակարգի զարգացմանը։ 

Մենք կարևորում ենք ՀՀ-ԵՄ համընդգրկուն համագործակցությունը և այդ համագործակցությունը կանոնակարգող՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը:

Վստահ եմ, որ այդ առանցքային փաստաթղթի իրագործումը, որը լիարժեքորեն համահունչ է մեր որդեգրած արժեքներին, ինչպես նաև մեր կառավարության ձեռնարկած լայնածավալ բարեփոխումների օրակարգին, առավելագույնս կնպաստի մեր երկրում ժողովրդավարության ու սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Հաշվի առնելով, որ այս տարի մենք տոնում ենք Արևելյան գործընկերության հոբելյանական 10-րդ տարեդարձը, ցանկանում եմ իմ գնահատանքը հայտնել այն ներդրման համար, որ համագործակցության այդ ձևաչափն ունեցել է մեր երկրի և առհասարակ տարածաշրջանի բարգավաճման և կայուն զարգացման հարցում: Լիահույս եմ, որ Արևելյան գործընկերությունը կգրանցի նորանոր ձեռքբերումներ և կշարունակի իր հաստատակամ զարգացումը»: 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Եվրոպայի օր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon