Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի վարույթ է ընդունվել

Օրենքի ուժով 31.03.2021   14:10   94

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի վարույթ է ընդունվել: Այս մասին հայտնում է Դատական-տեղեկատվական համակարգը:

Հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:

Հայցի պատճառը Զարուհի Փոստանջյանի 2021 թվականի փետրվարի 8-ին «Հայելի» ակումբում հարցազրույցի ժամանակ արած հետևյալ հայտարարությունն է. «Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը ստացել են հողերը հանձնելու վերաբերյալ գումարներ, նրանք հանդիսանում են գործակալ, նախորդ իշխանությունը հայցվորին բերել, մտցրել է խորհրդարան»:

Նիկոլ Փաշինյանը Զարուհի Փոստանջյանից հերքում եւ 2 մլն դրամ փոխհատուցում է պահանջում։


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան-Զարուհի Փոստանջյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb