Նիկոլ Փաշինյան` Սփյուռքի հետ հարաբերություններ մասին

Քաղաքական 19.01.2019   09:45   442

Սփյուռքի նախարարության կրճատման թեմայով քննարկվող տարբերակներից է սփյուռքի հարցերով հատուկ հանձնարարականներով դեսպան ունենալու գաղափարը. այսօր՝ հունվարի 18-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր պատկերացումը հետևյալն է՝ մենք ասում ենք, որ պետք է ստեղծել սփյուռքի հետ աշխատանքի այնպիսի համակարգ, որտեղ տարբեր գերատեսչություններ գործառույթներ ոչ թե իրար կրկնելով՝ իրար խանգարեն, այլ պետք է համակարգվի վարչապետի աշխատակազմի կողմից»,- ասաց նա՝ նշելով, որ Սփյուռքի նախարարության կորիզը, որպես ստորաբաժանում, կգործի վարչապետի աշխատակազմում:

«Այստեղ առաջանում է խնդիր՝ իսկ ո՞վ է այն ներկայացուցիչը, որը համակարգելու է այդ աշխատանքը: Մենք ունենք մի քանի տարբերակ, որոնցից մեկն այն է, որ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանը կզբաղվի սփյուռքի հետ տարվող աշխատանքների համակարգմամբ: Նա լիազորված կլինի վարչապետի անունից ինֆորմացիան կուտակել վարչապետի աշխատակազմում, որպեսզի վարչապետը կարողանա սփյուռքի հետ աշխատանքները համակարգել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։



 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon