Նիկոլ Փաշինյան. «Նախարարությունների թիվը կրճատվելու է»

Հրատապ 17.01.2019   12:17   296

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Կառավարության կազմը ձևավորման գործընթացում է։ Զուգահեռաբար քննարկվում են կառավարության կառուցվածքին առնչվող հարցեր: 
«Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-ը: Մենք կգնանք այդ ճանապարհով: Կառավարության անդամների 2/3-ը կնշանակվի, 1/3-ը չի նշանակվի, քանի դեռ մենք վերջնական՝ մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը»,-ասել է վարչապետը:
Փաշինյանն ընդգծել է, որ նախարարությունների թիվը վստահաբար կրճատվելու է․ «Ուղղակի այս պրոցեսը պետք է տանել մաքսիմալ անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով»։



 Պիտակներ
         ՀՀ կառավարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon