Նիկոլ Փաշինյան․ Մենք չենք կարող քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը

Հրատապ 30.01.2019   17:55   427

Ես անձամբ չեմ կարդացել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը, հետևաբար չեմ կարող մեկնաբանել, որովհետև, անկեղծ ասած խիստ կասկածում եմ, որ էդպիսի ձևակերպում լինի: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԽ մարդու իրվունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցին, որտեղ ՀՀ իշխանություներին կոչ է արվում Մարտի 1-ի գործով բացառել վրեժի քաղաքականությունը կամ ընտրովի արդարադատությունը:

Ինչ վերաբերում է վերջերս հանրության շրջանում տարբեր շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված «Տարածքներ խաղաղության դիմաց» թեզին, Փաշինյանն ասաց. «Մենք չենք կարող ընդհանրապես քննարկել, նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»:



 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, ԼՂՀ հակամարտություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon