Նիկոլ Փաշինյան. «Գրիչը իրականում սիմվոլ է» (տեսանյութ)

27.01.2020   13:40   227

«Կար իրավաբանների և մարդկանց խումբ, ովքեր ինձ մեկ-երկու անգամ դիմել եւ ասել են, որ Հրայր Թովմասյանի գտնվելը ՍԴ նախագահի պաշտոնին ապօրինի է, բայց կա նաև ուրիշ հանգամանք,  որ իրենք ունեն տեղեկատվություն, որ այդ կոմբինացիան առանց կեղծիքների հնարավոր չէր լինի իրականացնել»,-այսօր Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասում է՝ տեղեկատվությունն իրեն հետաքրքրել է, բայց երկրի իրավիճակից ելնելով այդ տեղեկատվությամբ զբաղվելու ժամանակ չի ունեցել, բայց որոշ ժամանակ հետո ավելի մանրամասն լսելու առիթ է ունեցել, իր համար չի եղել ընտրություն՝ պե՞տք է զբաղվել դրանով, թե ոչ, քանի որ սկզբունքային հարց է եղել՝ սեղանին դրված փաստը ստուգելու․

«Այդ ընթացքում ես ստանում եմ հետ ազդակներ, որ եթե մենք այս հարցով զբաղվենք, պրոբլեմներ կունենանք, լարվածություն կառաջանա, ինչի ենք անիմաստ բզբզում, որվհետև ՍԴ-ն նորմալ աշծատում է, ինչ կարիք կա դրանով զբաղվել։ Այս հարցը դրված է եղել իմ սեղանին, բայց ես, հաշվի առնելով իմ անցած ճանապարհը, ասել եմ, որ անսկզբունք խաղերի չեմ գնալու և հանձնարարել եմ այս թեմայի վերաբերյալ հասկանալ՝ ինչքանով է համապատասխանում իրականությանը»։

Վարչապետը տեղեկացրեց, որ այդ ժամանակաշրջանում էր, որ իր հայտ եկավ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը և թեման, որ ՍԴ նախագահի պաշտոնը  օկուպացված էր։ Դարձավ հանրամատչելի, և այդ նամակի վրա սկսեցին գալ տարբեր ինֆորմացիներ, և այն ժամանակ , երբ ՍԴ նախագահի համար ակնհայտ էր, որ իշխանությունը ոչ մի կերպ չի համաձայնվելու իր կողմից արած կեղծիքները կոծկել, այդ ժամանակվանից սկսած՝ Սահմանադրական դատարանի նախագահը սկսեց քաղաքական դաշտում որոշակի պաշտպանություններ փնտրել։

«Այս ամբողջ պրոցեսը իր կուլմինացիային հասավ ապրիլ-մայիս-հունիսին, սկսեցին տարբեր տեղերում, այդ թվում՝ հանրապետությունից դուրս պաշտպանություն փնտրել, ըստ էության այդ պաշտպանությունները ուղղված էին ՀՀ պետական շահի դեմ, և արդյունքում եղավ քրեական գործ, և տեղի ունեցավ ամենամեծ բացահայտումը, որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքով, դա կեղծ ընտրություն է եղել»,- ասաց Փաշինյանը՝ նշելով․

«Այդ փաստը օգտագործել ՍԴ-ն և նախագահին առնելու կանտրոլի տակ, թե՞ գտնվել սկզբունքային և գնալ իրավական ճշգրիտ լուծումների ճանապարհով։ Այս գրիչը, որը շատ փոքր դետալ է թվում, իրականում այդ ամենի սիմվոլն է։ Սիմվոլ է, որ մենք կարող էինք անել այնպիսի քայլեր, որ ՍԴ նախագահը լիներ այնպիսին, ինչպիսին եղել է ՍԴ նախագահը իր ստեղծման առաջին օրից, սրա համար պրինցիպյալ կարևոր է այդ դետալը»։

Վարչապետն ընդգծեց, որ գնացել է այլ ճանապարհով, որովհետև հասկացել է, որ չի կարելի սիրո և հանդուրժողականության հեղափոխությամբ հասնել իշխանության և խնդիր դնել ունենալ խամաճիկային Սահմանադրական դատարան։

«Երբ ՍԴ նախագահը տեսել է, որ մեզ պետք չի դա, դարձել է ընդդիմություն, դարձել է քաղաքական ընդդիմություն և ներքաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ։ Պետք է հետաքննվի, որովհետև կարող է պարզվի, որ Հայաստանի ազգային անվտանգության հետ կապված խնդիր է»,- ասաց նա։



 Պիտակներ
         Իրաք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon