Նիկոլ Փաշինյան. Ես ռուսական գազի գնի նվազեցման հույս ունեմ

Քաղաքական 29.01.2019   14:06   443

ԵԱՏՄ-ի տարածքում ռուսական գազի գինը անչափ զգայուն հարց է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է ՌԲԿ հեռուստաալիքի հետ հարցազրույցում

Փաշինյանը նշել է, թե կարևոր է այն պայմանավորվածությունը, որ 2019 թվականին Հայաստանի սպառողների համար գազի գինը չի փոխվի. «Մենք քննարկումները կշարունակենք այս տարվա ընթացքում, որ գազի գնի հարցում համաձայնության հասնենք»:

Ի պատսխան հարցին՝ հնարավո՞ր է, որ տարեվերջին Հայաստանում գազի գինը բարձրանա, Փաշինյանը նշել է. «Իսկ ինչո՞ւ եք այդպես կարծում: Ես հույս ունեմ, որ հակառակը՝ կլինի գների նվազում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է իր տարածքով տարանցիկ գազատարի անցկացմամբ, այդ թվում՝ նաև Ռուսաստանից: Նա այսպես պատասխանել է այն հարցին, թե Հայաստանն արդյո՞ք չի ծրագրում միանալ երկրներին, որոնք հանդես են գալիս Ռուսաստանից էներգակախվածության նվազման օգտին և այնպիսի նախագծերը, ինչպես «Հյուսիսային հոսք-2»-ն է, դիտարկում են որպես սեփական անվտանգության սպառնալիք:

Փաշինյանը նկատել է, որ Հայաստանում հիմա չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2»: «Իսկ մենք շահագրգռված ենք, որ մեր երկրում նույնպես կառուցեն որևէ տարանցիկ խողովակաշար, որը Ա կետից Բ կետ կփոխադրեր, օրինակ, գազ կամ նավթ: Ուստի, մենք նման նախագծերով անչափ շահագրգռված ենք»,- ասել է վարչապետը:



 Պիտակներ
         ԵԱՏՄ, Նիկոլ Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon